ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզում չհայտարարելու մասին առաջին անգամ եմ լսում։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ Ինտերպոլը հրաժարվել է համագործակցել ՀՀ-ի հետ դեռեւս մեկ տարի առաջ՝ Գեւորգ Կոստանյանին հետախուզման հետ կապված եւ «Մարտի 1-ի» գործն էլ համարել է քաղաքական, Անդրանիկ Քոչարյանն արձագանաքեց.


«Ես չեմ ուզում պատասխանել Թագուհի Թովմասյանի ասածներին։ Կոստանյանի մասով ես առաջին անգամ եմ լսում, դրա համար հիմա մեկնաբանություն չեմ տա։ Հրաշալի է, ես կուզեի օր առաջ Գեւորգ Կոստանյանը վերադառնա հայրենիք եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին։ Սասուն Խաչատրյանը նրան բաց ձեռքերով կընդունի Գեւորգ Կոստանյանին»։