Տեսանյութում ներկայացված է 2013թ. Փետրվարին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը:
Տեսանյութից երևում է թե ինչպես է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վեճի բռնվում այն նույն ակտիվիստների հետ, ում այսօր արդեն սատարում է:
Ա. Մարտիրոսյանը բազմիցս ակտիվիստներ Կարեն Հարությունյանին և Վահագն Մինասյանին անվանում է «պրովակատորներ» և կոչ անում չխանգարել իրենց հանրահավաքին: