Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել առաջադրված բոլոր խնդիրները։