Չնայած Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմից հետո Եռակողմ հայտարարությունը նախատեսում է կոմունիկացիաների և էներգետիկայի ապաշրջափակում, սակայն Հայաստանի հանդեպ տեղի են ունենում հակառակ գործընթացներ։ Մասնավորապես, կասկածի տակ է դրվում ատոմակայանի գոյությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, փորձարկվում է Հայաստան ներմուծվող ռուսական գազի մատակարարումը ադրբեջանականան ճանապարհներով, որոնք ցանկացած պահի կարող են փակվել։ Հայկական բանակը ներառվում է ռուսականի մեջ, և աբողջությամբ կտրվում են Հայաստանի կապերը ՆԱՏՕ-ի և արևմտյան բանակների հետ։
Վերանորոգման աշխատանքների ժամանակ երեք շաբաթների ընթացքում Հայաստանը կշարունակի գազ ստանալ Վրաստանի տարածքով, հայտարարել են Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում. «Թե ինչպես է Ռուսաստանը գազը հասցնում Վրաստնան, հայ սպառողի համար առաջնահերթ խնդիր չէ», հավաստիացրել են նախարարությունում։ Օրերս «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտարարել է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքների պատճառով Հայաստանի համար ռուսական գազի մատակարարումը Վրաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածքով։ Խոսակցություններ կան գազի թանկացման վերաբերյալ:
Կան ռիսկեր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետները չեն երկարաձգվի, հայտարարել է Հայկական ԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, նշելով, որ Հայաստանը կցանկանար երկարաձգել ժամկետը ևս 5-10 տարով։ Հիշեցնենք, որ ԱԵԿ վերանորոգման և այլ աշխատանքներով զբաղվում է Ռուսաստանը։ Արդյոք Մոսկվան մտադիր է Հայաստանին զրկել ատոմային էներգետիկայից, Թուրքիայի ու Բաքվի ցանկություններին համապատասխան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում