Լեռնային Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Ավագյան Արենա» մարզադաշտում մեկ շաբաթ առաջ մեկնարկել են վերականգնողական աշխատանքները։ Խաղադաշտը հրետակոծվել էր Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:

Մարտունիի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի փոխանցմամբ, այժմ ընթացքի մեջ է դաշտի արկակոծված հատվածի լցոնման աշխատանքները։ Վերականգնողական գործընթացների ավարտը նախանշված է մարտի 25-ին, իսկ մարտի 27-ին նախատեսված է մարզադաշտի վերաբացումը։ Նույն օրը կանցկացվի նաև ընկերական հանդիպում։ Մարզադաշտը կառուցվում է անձնական միջոցներով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի «Ուրարտուի» մամուլի քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:


Հիշեցնենք, որ մարտի 7-ին մեկնարկել էր ֆուտբոլի Արցախի լիգայի նոր մրցաշրջանը: Առաջնությանը մասնակցում են 10 թիմեր, այդ թվում՝ Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերի թիմը: