«Մոսկովյան 1921թ. պայմանագրի 100-ամյակ», ինքնին սրբապիղծ վերնագրի ներքո, կլոր սեղան-քննարկմանը զուգընթաց ՌԴ դեսպանատունը կազմակերպել էր մեկ այլ ժողով [Յություբ, 1]: Մարտ 16-ին առնչված, սակայն ցեղասպան ակտը լռությամբ շրջանցող այդ հավաքից խորհրդային «պարտկոմի» թանձր մգլահոտ էր փչում: Իրավիճակը, սակայն, ստիպում է ուշադիր լինել այսպիսի հավաքների հանդեպ: Ի՞նչ է ասվել:
Առաջինն ինչ դժվարությամբ կարողացավ արտասանել Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիռկինը, այն էր, թե ինչը պիտի հիմք հանդիսանա «մեր գործնական քաղաքականության համար»: Հանձնարարական «մերը» հայ եւ ռուս պետություններին էր վերաբերում: Դեսպանը, ողջ ելույթին, հարազատ մնաց հենց սկզբից հռչակած «ձերն էլ մերն է» սկզբունքին:
Այնուհետեւ խոսվեց պաշտպանության եւ հումանիտար ասպարեզում ՀՀ եւ ՌԴ բարձր մակարդակի համագործակցության մասին: Ըստ երեւույթին, ՀԱՊԿ եւ ՌԴ-ՀՀ երկկողմ պայմանագրերով ռազմական օժանդաությունից Մոսկվայի հրաժարվելու մասին էր: Իսկ հումանիտար ասպարազում՝ Հայաստանի հանդեպ «փափուկ ուժի» գործադրման մասին:
2020 աշնան իրադարձությունները, ըստ ռուսաց դեսպանի, «ողբերգական էին երկու երկրների համար, իսկ ղեկավարների փոխգործողությունն անխափան էր»: Հիշենք, որ մեզ համար առանցքային՝ Շուշիի խնդիրը Փաշինյանն ու Պուտինը տրամագծորեն տարբեր են լուսաբանում:
«Ջանում ենք, տեղակայված է խաղաղարար զորախումբ»: Հայաստանի եւ Արցախի օդը հսկող թուրք Բայրաղտարների եւ Աղդամի թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնի մասին դեսպանը ասել մոռացավ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում