Նախորդ տարի սեպտեմբերին Կազախստանում բժշկական մեծ սկանդալ էր հասունացել: Այն դեռ շարունակվում է: Ակտոբա քաղաքի բժիշկները 15-ամյա դպրոցական տղային ախտորոշել էին հղիություն:Հետաքրքրականն այն է, որ հիվանդանոցի  ուռուցքաբանն ու նյարդաբանն այդպիսի եզրակացության են եկել՝ ստուգելով երեխայի երիկամները:

Բժիշկները երեխային նշանակել են հղիների համար նախատեսված դեղեր: Դրանք օգտագործելուց հետո երեխայի վիճակը կտրուկ վատացել է:Երեխայի ծնողները դիմել են դատարան՝ բժիշկներից պահանջելով 10 միլիոն տենգե (67 հազար դոլլար): Սակայն դատարանը բժիշկների մեղքն ընդունել է մասամբ: Բժիշկները տուժած երեխային վճարելու են ընդամենը 50 հազար տենգե (330 դոլլար): Բժիշկները հայտարարել են, որ սխալ ախտորոշման պատճառ է հանդիսացել անալիզների շփոթումը: Նրանք հղի կնոջ մեզի անալիզը խառնել են երեխայի անալիզի հետ,- տեղեկացնում է TKT.kz-ն: