Հայ ուխտավորների խումբը՝ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել է Դադիվանքի վանական համալիր: Հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
«Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունն՝ Ամարասի վանք այցելելիս, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:
Ընդհանուր առմամբ, վերջին 2 օրվա ընթացքում Դադիվանք և Ամարաս է այցելել ավելի քան 100 ուխտավոր»,- ասված է հայտարարության մեջ: