Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ պաշտպանության նախարար Սեյգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրում, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինը Շոյգուի հետ զբոսնում է և ամենագնաց քշում տայգայով, ծառի տակին թեյ խմում։


Պուտինը եւ Շոյգուն Սիբիրում հանգստանալու վաղեմի ավանդույթ ունեն։ Միեւնույն ժամանակ, ռուսական համացանցում Պուտինի ու Շոյգուի մտերմությունն ու պարբերաբար Սիբիր մեկնելը կապում են շամանների ծեսերի հետ, որոնք անցկացվում են հատուկ ՌԴ նախագահի համար։ Ըստ ռուսական համացանցում տարածված քննարկումների, ռուսական ներկայիս քաղաքական-տնտեսական վերնախավերը, այդ թվում Կրեմլում, վերջին շրջանում տրվել են օկուլտիզմին եւ պարբերաբար ծեսեր են կազմակերպում։ Դա կապվում է Ռուսաստանում ներքին խորացող անորոշության ու ապոկալիպտիկ սպասումների, սեփական ճակատագրի հանդեպ վերնախավերի մտահոգության հետ։ Հիշում են Նիկոլայ Երկրորդին եւ Գրիշակա Ռասպուտինի օկուլտական կապը, որ ստիպված էր խզել թյուրքական արմատներով ռուս ազնվականությունը:

Պուտինի պարագան այստեղ բնականաբար առանցքային է։ Բանն այն է, որ ըստ Ռուսաստանում լայնորեն տարածվող խոսակցությունների, երկու տարի առաջ Պուտինի վերաբերյալ ինչ որ ծես է արվել, որից հետո հաջողությունը լքել է նրան, եւ նա արդեն այն չէ, ինչ առաջ էր։ Դա իհարկե առանցքային պահ է մառազմատիկ գաղափարախոսությունների հակված ու գողաբարո վերնախավերի վրա կառուցված պետական համակարգերում։

Դրանից հետո Կրեմլը հաճախ է սկսել դիմել Սիբիրյան, Ամազոնյան եւ այլ վայրերի շամաններին, որոնք սակայն ասել են, որ անեծքն անկարող են վերացնել։

Պուտինին իսկապես լքել է հաջողությունը․ տապալվել են պլանները Մերձբալթյան եռյակի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, «Ադրբեջանի» հարցում՝ նրան Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ մարդասպան են անվանում։ Ստացվել է մի իրավիճակ, երբ ուժները միայն Հայաստանին է պատում, բայց 2020-ի պատերազմը չլուծեց Ռուսաստանի հարցերը։ Քիչ կասկած կա, որ Շոյգուի հետ սիբիրյան այս այցը Ռուսաստանը Թուրանի մաս դարձնելու համար շամանների օրհնությունը հայցելու նպատակ ունի: Անձնագրով Սերգեյ Կյուժուգեթ-օղլուն Թուրանի ու թուրանական բանակի մասին հարցին իր ղազախ ցեղակիցներին տարակուսանքով էր պատասխանել, թե Ռուսաստանում թյուրքալեզու ժողովուրդներ են բնակվում, Թուրքիայի հետ միասին հայերից խլել ենք Ղարաբաղը, էլ ինչ եք ուզում, ի՞նչ Թուրանի բանակ, ինչների՞դ է դա պետք, ո՞ւմ դեմ է, մե՞ր դեմ:

Իրոք, ինչ կարիք կա՝ Ռուսաստանը արդեն Թուրանի տակ է, ինչպես համարում է մեզ հայտնի Սեգեյ Կուրղինյանը: Սրա մասին՝ առանձին:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/21/628854/