Իշխանությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելուն ուղղված փոփոխություններն ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտհերթ ընտրություններին գնլուն. Այս պահին քննարկումներ են ընթանում: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, թե ըստ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարության՝ Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում իրենց հետ բոլոր պայմանավորվածությունները կվերանան, իրենք կփոխեն արտահերթին գնալու իրենց մտադրությունը, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան չի կարող ասել, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը. «Երբ հասկանանք, թե ինչ է իր մեջ ամբողջապես ներառել պյմանավորվածությունները, այդ ժամանակ կմեկնաբանեմ»:


Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները և արդյոք միայն համամասնական ընտրակարգին վերաբերող դրույթն են ուզում փոխել, թե այլ փոփոխություններ եւս կլինեն: «Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ: Գիտեք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եղել է բավական ներառական, այնտեղ տարբեր ուժեր մասնակից են եղել: Խոսքն առաջին հերթին այդ քննարկումներին մասնակցածների մասին է: Նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»:

Ճշտող հարցին՝ այսինքն կարող է միայն հմամասնական ընտրակարգին վերաբերող դրույթը փոխվի՞մ նա արձագանքեց. «Ահյս պահին վերջնական ձեւակերպում չտամ: Ոչինչ չեմ բացառում այս պահին: Թույլ տվեք այս պահին որեւէ դրվագի հետ կապված մեկնաբանություն չտալ: Առաջին հերթին փոփոխությունները պետք է ենթադրեն պարզեցում, եւ որպեսզի ոչ ԿԸՀ-ի հմար, ոչ էլ դերակատարների հմար դա չներկայացնի բարդություն»: