Դատարանը հայտարարեց դատաքննության փուլի մեկնարկը, ինչին հաջորդեց այն, որ Ռ. Քոչարյանի պաշտպանները բոյկոտեցին նիստը: Նիստը հետաձգվեց՝ նշանակվելով մարտի 30-ին:
Այս պահին Հայկ Ալումյանը պատասխանում է լրագրողների հարցերին: «Մի անգամ դատախազներն արդեն միջնորդել էին, որպեսզի մեզ զրկեն միջնորդություններ ներկայացնելու իրավունքից ու անցնեն դատաքննության: Դատարանը դատախազների միջնորդությունը մերժել էր, որովհետև օրենքով այդպիսի բան նախատեսված չէ: Հիմա, դատախազները նախավերջին նիստին նույն միջնորդությունից մի հատ էլ էին ներկայացրել: Էսօր դատարանն ինքն իրա որոշումը շրջանցեց»,- ասաց Քոչարյանի պաշտպանը: Ալումյանը հավելեց, որ իրենց հետագա քայլերի մասին դեռևս որոշում չեն կայացրել: