Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանն այս կիրակի մայրիկ է դարձել: Սա հանրահայտ դերասանուհու երրորդ երեխան է: Ումա Թուրմանի երկրորդ կեսը միլիոնատեր Արպադ Բյուսսոնն է:

Երջանիկ զույգի ընտանիքի համալրման մասին լուրն ամերիկյան ԶԼՄ-ները իմացել են միայն այսօր: Զույգը գաղտնի է պահում փոքրիկին: Միայն հայտնի է, որ երեխան աղջիկ է,-գրում է krokha.ru-ն: