Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գերիգորյանը, պատասխանելով հարցին, թե այժմ՝ պատերազմից հետո Թուրքիան Հայաստանի համար շարունակվո՞ւմ է դիտարկվել որպես թշնամի՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը Արցախյան վերջին պատերազմին, ասել է. «Պատերազմից հետո տարածաշրջանում ահագին մեծ փոփոխություններ են կատավել և նաև ապաշրջափակման գործընթացը մենք դիտարկում ենք, որ այն ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլև՝ Թուրքիայի: Կարծում ենք, որ դրա հնարավորություններն այս պահին կան»:
Մանրամասները՝ տեսանյութում: