«Թուրքիային մենք դեռ համարում ենք թշնամի պետություն. էդպե՞ս ա, թե՞ ոչ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել է լրագրող Պետրոս Ղազարյանը:
Հարցին ի պատասխան Գրիգորյանը տվել է ոչ միանշանակ պատասխան. «Նայե՛ք, ես ասացի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել և հիմա նոր քննարկումներ կան տարածաշրջանում ապաշրջափակումների մասին: Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք ա արվեն, և մենք էդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է նա:
Ղազարյանի ճշտող հարցին, թե այսինքն Թուրքիան մեզ թշնամի պետություն չէ՞, Գրիգորյանը պատասխանել է. «Միանշանակ պնդել, որ որևէ վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները նաև այլ հնարավորություններ են տալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում: