Ռուսաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Անդրեյ Իլնիցկին «Հայրենիքի զորանոց» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ «եթե դասական պատերազմների նպատակն էր հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումը, ժամանակակից կիբեռ-պատերազմների նպատակը՝ հակառակորդի ենթակառուցվածքի ոչնչացումը, ապա նոր պատերազմների նպատակն է հակառակորդի ինքնագիտակցության, մենթալ, քաղաքակրթական հիմքերի ոչնչացումը»։


Վարո՞ւմ է արդյոք Ռուսաստանը «նոր պատերազմներ»։ Ռուսաստանը բազմիցս փորձել է Հայաստանին «համոզել» ռուսերենը դարձնել պետական եւ մեսրոպյան այբուբենի փոխարեն օգտագործել կյուրեղյանը։ Արցախում պատգամավորները որոշել են ռուսաց լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ։ Օրենքն ընդունվել է։ Հասկանո՞ւմ են արդյոք արցախյան պատգամավորները, թե ինչ է լինելու հայկական ինքնության այս «բաստիոնի» անկումից հետո։ Զուգահեռ իրականացվում է հայկական ինքնության մյուս հիմքի՝ եկեղեցու, ոչնչացումը, թե ֆիզիկապես, թե քաղկեդոնացման մատնելով։

  
Աղբյուր https://www.lragir.am/2021/03/26/630052/?fbclid=IwAR2zv_s8SGOh-I6RMVGLasNJFwgkVfsOjXQLrXOvA1X6-zIe0duHlgS_jPo