Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի հավաքականի դեմ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում:

Առաջին անգամ Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել է թիմի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:


Հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ