Եթե դուք պնդում եք, որ ձեր ամենամեծ խնդիրը հանդիսանում է ձեր զույգի հարցում ընտրություն կատարելը, ապա այս տեղեկատվությունը ձեզ կստիպի փոխել ձեր կարծիքը։
Այսպիսով, պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր տեսակետի վրա։ Նիկոլաս Վուլֆինգերը, Յուտա նահանգի համալսարանի պրոֆեսորը անցկացրել է հատուկ ուսումնասիրություն և եկել է հետևյալ եզրահանգման, որ մարդկան ամուսնության իդեալական ժամանակաշրջանը 28-32 տարեկանն է։
Մենք չգիտենք, ինչքանով է այս ուսումնասիրությունը համապատասխանում իրականությանը, սակայն այս նյութը կարդալուց հետո ձեզանից ոմանք կբախվեն այդ որոշակի հետևանքների հետ (չնայած, որ դուք ապրում եք 21-րդ դարում)։ Եթե ձեր ծնոնղերը պատահական իմանան այն մասին, որ հիմա կա գիտական հիմնավորում ուշ ամուսնանալուն, նրան կարող են ուղղակի կոտրել ձեր հեռախոսը։
Այսպիսով զգույշ եղեք, այս հոդվածը ձեր ծնողներին ցույց տալուց առաջ։ Մենք նշում ենք ծնողների բացասական արձագանքի մասին, քանի որ մեր օրերում ծնողների մեծ մասը հակված են իրենց երեխաներին 22-23 տարեկանում ամուսնացնելուն։ Կարող եք պատկերացնել, թե ինչ նրանք կզգան, երբ իմանան ճշմարտությունը։ Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի ապացուցեն, որ դա անհիմն ուսումնասիրություններ են։
Այսպիսով ուշադրություն։ Հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնալուծության հնարավոր տարբերակը նվազագույնն է, երբ մարդիկ ամուսնանում են 28-32 տարեկանում։
Ահա, թե ինչ է ասում այդ մասին պրոֆեսոր Վուլֆինգերը. «Ավելի երիտասարդ մարդիկ ստիված են միաժամանակ զբաղվել և կարիերայի կառուցմամբ, և ամուսնանալու, դրա համար էլ նրանցից շատերը չեն դիմանում այդպիսի ճնշմանը։ Իսկ 32 տարեկանից հետո մարդիկ ունեն ոչ ճկուն բնավորություն, որը բացասական ազդեցություն է ունենում նոր գործընկերոջը հարմարվելու հնարավորությանը»։
28-32 տարեկան մարդիկ իդեալական համապատասխանում են ամուսնություններին, ավելի կայուն տնտեսական վիճակ ունեն և համարվում են հոգեբանորեն հասուն մարդիկ։