««Ժամանակի» տեղեկություններով՝ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որին մասնակցելու է երեկ Հայաստան վերադարձած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում. «Նա հունիսի 22-ին մեկնել էր արձակուրդ, որը պետք է անցկացներ արտերկրում:
Մեր տեղեկությունների համաձայն՝ Ս. Սարգսյանի արձակուրդային այցն արտասահման երկար է տևել, քանի որ նա մեկնել էր բուժման կամ բուժզննության նպատակով: Ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստին, ապա այս անգամ քննարկվող թեման հավանաբար կլինի նաև Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու առաջադրելու հարցը:
Ըստ ամենայնի՝ Ս. Սարգսյանը ԳՄ անդամներին կտեղեկացնի, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը»: