Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ստեփան Ծատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»։


Ծանոթացեք նաև Ստեփան Ծատուրյանի կենսագրությանը։

Հիշեցնենք, որ պաշտոնից ազատվում է նաև ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը, նրա փոխարեն նշանակվեց Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։