Կութլուի շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ պետական սահմանին Ադրբեջանը նոր զորամաս է բացել, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը:
Ըստ այդ երկրի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի՝ միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ պետական սահմանային ծառայության պետի առաջին տեղակալ Ռաշադ Սադիգովն անձնակազմին է փոխանցել Սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի շնորհավորանքները: