Մահացել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հայրը: Այս մասին տեղեկացանք քաղաքագետի ֆեյսբուքյան էջի գրառումից:
«90 տարեկան հասակում մահացավ հայրս' Մավր Դանիելյանը։ Երկար տարիներ աշխատել է լրագրող, պիեսների ու պատմվածքների հեղինակ է։
Մեծերը մեզ լքում են, մեզ թողնելով ողջ ծանրությունը»,- գրել է նա։