ezerk.am․ Բաքվի ականազերծման գործակալությունը (ANAMA) մայրաքաղաքում ցուցադրում է մարտի 15-ին իր խոսքերով Շուշիում հայտնաբերված երկու Իսկանդեր հրթիռների ստաբիլիզատորներ եւ շարժիչի որոշ մասեր։ Իրադրությունը շիկանում է «միջանցքների» շուրջ


ANAMA-ն այսպիսով բորբոքում է ռուսական սպառազինության շուրջ սկանդալը, որ սկսվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում Իսկանդերի կիրառման ու 10 տոկոսով պայթելու հայտարարությամբ: Ռուսաստանյան կոշտ արձագանքների տարափից հետո ՌԴ ՊՆ-ն ստիպված էր հայտարարել, թե արցախյան թատերաբեմում Իսկանդեր առհասարակ չի կիրառվել: Ալիեւը ինչ-ինչ պայմաններով Մոսկվային ընդառաջեց եւ հաստատեց, թե «Իսկանդերի որեւէ մեկնարկ երկրի ՀՕՊ-ը չի արձանագրել»:


Նիկոլ Փաշինյանի «մեղայականից» հետո Կրեմլը Իսկանդերի դիպվածը թյուրիմացության արդյունք համարեց: Մինչդեռ հայերը հիմա մնացել են շվարած. եթե բեկորները իրոք Շուշիից են, այլ ոչ, ենթադրենք, Սիրիայից, ապա ստացվում է, որ Մոսկվան Հայաստանին բարձրտեխնոլոգիական զենքի սահմանափակ քանակությամբ միավորներ, այդ թվում հրթիռներ, ավիացիա եւ ՀՕՊ է մատակարարել դրանց Ռուսաստանից կառավարելու պայմանով: Կարող են թռչել, կարող են չթռչել, կամ թռչել ու պայթել միայն 10 տոկոսով, կարող են մեկ որսալ ԱԹՍ, մեկ չորսալ:

Բացի այդ, հայկական հարյուրավոր տանկերի անձնակազմեր առհասարակ զուրկ էին հրետանու եւ ԱԹՍ-ների կրակը ճնշող արդիական ինտեգրված դինամիկ համակարգերից եւ գրեթե 100% խոցելիության դերում էին հայտնվել: Հենց այս խայտառակության ականատեսն էր մարտնչող Արցախը: Սա սկանդալի հայկական կողմն է միայն: Կա եւ կասպից-թուրքական կողմը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում