Ադրբեջանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մուրադ Ագաևը կհրաժարվի իր երկրի քաղաքացիությունից: Այս մասին, Azerisport-ին հղում կատարելով, հայտնում է Чемпионат-ը:
28-ամյա ֆուտբոլիստը, որն ազատ խաղացողի կարգավիճակ ունի, նման որոշում է կայացրել, որպեսզի լեգիոներ չհամարվի Ռուսաստանում, որտեղ հիմա ապրում է և ակումբ է փնտրում.
«Չարացած չեմ ոչ մեկի հանդեպ: Պարզապես պետք է առաջ շարժվեմ, և ոչ թե լսեմ մարդկանց, ովքեր ասում են, թե ես վնասվածքներ եմ ունեցել և վաղուց չեմ խաղացել: Պետք է առաջ շարժվել այնտեղ, որտեղ քեզ գնահատում են որպես մարզիկի: Սա ինձ համար շատ կարևոր է:
Ռինատ Դասաևը, Բերտի Ֆոգսը, Վելի Գասիմովը … սրանք մարդիկ են, ովքեր իմ մեջ տեսել են ֆուտբոլիստի, որը կարող է խաղալ լավ մակարդակում: Հենց միայն նրանց կարծիքի համար արժե չթողնել ֆուտբոլը: Սրանք մարդիկ են, ովքեր ֆուտբոլը տեսել են ամենաբարձր մակարդակում, իսկ լսել նրանց, ովքեր առաջարկում են երկրորդ թիմում անվճար խաղալ, պարզապես ծիծաղելի է: 20 տարեկանում ես հրավիրվեցի ազգային հավաքական, հիմա կա՞ն այդպիսիք»,-ասել է Ագաևը:
Ագաևը ծնվել է Ռուսաստանում և երիտասարդական մակարդակում հանդես է եկել ԲԿՄԱ-ում և այլ թիմերում: Պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է Ադրբեջանում, որտեղ էլ հետագայում հրավիրվել է երիտասարդական և ազգային հավաքական: Նրա վերջին ակումբը եղել է «Քեշլյան», որտեղից հեռացել է անցած տարի: