Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 6-ին կմեկնարկի քառորդ եզրափակիչը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը առաջին խաղում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Հանդիպումը կսպասարկի Ռումինիայի մրցավարական խումբը Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2012 թվականին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Անգլիայում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։ Գերմանիայում 1։0 հաշվով հաղթել էր «Բորուսիան»։
Իսպանիայի չեմպիոն «Ռեալը» Մադրիդում կընդունի Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»։
Խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները Ֆելիքս Բրիխի ղեկավարությամբ։
Թիմերը նախորդ անգամ մրցել են 2018թ․ մայիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Այն ժամանակ 3։1 հաշվով առավելության էր հասել Արքայական ակումբը ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23։00