Facebook սոցցանցում նկարների հրապարակումը կարող է բերել ընկերների կորուստի: Այսպիսի եզրահանգման են եկել Բիրմինգեմի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով սոցցանցի 500 օգտատերերի: Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը:
Հետազոտողները պարզել են, որ այն օգտատերերը, ովքեր հաճախ են իրենց լուսանկարները դնում ցանցում, վտանգում են օտարելու իրենց ընկերներին, ովքեր շատ են նայում վերջինիս էջը:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք ովքեր հաճախ են իրենց լուսանկարները տեղադրում Facebook-ում վտանգի տակ են դնում իրական հարաբերությունները»,- նշել է դոկտոր Դևիդ Հութոնը:
Սոցցանցում անձնական նկարները կարող է վատացնել հարաբերությունները ընկերների, բարեկամների և անգամ գործընկերների հետ: Դա բացատրվում է նրանով, որ բոլոր նրանք տարբեր սոցիալական խմբեր են ներկայացնում և տարբեր կերպ են ընդունում միևնույն մարդուն:
Նշվում է, որ բարեկամներին կամ իրական ընկերներին կարող է տխրեցնել այն, որ օգտատերը իր լուսանկարներով կիսվում է Facebook-ի անծանոթ ընկերների հետ, իսկ «օֆլայն» շատ հարազատ մարդիկ անգամ պատկերացում չունեն դրա մասին: Գործընկերներին կարող է զայրացնել անձնական բնույթի տվյալները կիսվելու փաստը: Բացի դա գիտնականները նաև սառեցում են նկատել զույգերի հարաբերություններում, ովքեր շատ են տեղադրում իրենց լուսանկարները:
«Զգույշ եղեք, երբ կիսվում եք Ձեր նկարներով, մտածեք այն մասին, թե ինչպես կընդունվեն դրանք այն մարդկանց կողմից, ովքեր պետք է նայեն այդ նկարները: Ձեր տպավորություններով կիսվելը հիանալի մեթոդ է հարաբերությունները լավացնելու համար, սակայն այն նույնպես կարող է բերել հակառակ արդյունքը»,- այս մասին նախազգուշացրել են գիտնականները: