«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել եմ, պատճառն անձնական է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Լիլի Մինասյանը կոնֆլիկտ է ունեցել Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ:


Ըստ տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:

Հիշեցնենք, որ Լիլի Մինասյանը ՊՈԱԿԻ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից: