Փաշինյան-Պուտին հանդիպման նախօրեին Ադրբեջանը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք պետք է ցույց տային եռակողմ հայտարարությունից հրաժարվելու պատրաստակամությունը և նոր ագրեսիվ քայլերի նախապատրաստումը ոչ միայն Արցախում, այլ նաև Սյունիքում։


Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ քարեր է նետել հայկական համարանիշերով ավտոմեքենաների ուղությամբ, իսկ երեկ պղծվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի վրա գտնվող հուշարձան տանկը։ Վերջերս Բաքուն Շուշիում «հայտնաբերել է» Իսկանդեր Մ հրթիռի մնացորդներ, մեղադրելով Ռուսաստանին Հայաստան հրթիռներ մատակարարելու մեջ, որոնց արտահանումը արգելված է Ռուսաստանում։ Բաքվի իշխանությունները մեղադրում են Մոսկվային, որ վերջինս «մաքսանենգ» ճանապարհով արգելված զենք է տեղափոխել Հայաստան։

«Ադրբեջանական կողմը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին Եռակողմ համաձայնությունը ներկայիս դրությամբ սպառնալիքի տակ է Հայաստանի և Ռուսաստանի գործողությունների հետևանքով։ Բաքվի գլխավոր մտահոգությունների շարքում է հայկական զորքի տեղափոխումը Ղարաբաղ Լաչինի միջանցքով և Ռուսաստանի օժանդակությունը հայկական բանակի արդիականացման գործում։ «Ռուսական կողմը հայտարարում է, որ պատրաստ է արդիականացնել Հայաստանի Զինված ուժերը։ Սակայն եթե մենք խոսում ենք կայուն խաղաղության մասին, ապա դա այդպես է։ Արդյո՞ք արժե դա անել»», – հայտնում է Soha հրատարակությունը, մեջբերելով Ալիևի խոսքերը։

Հայ փորձագետները չեն բացառում Բաքվի ագրեսիվ գործողությունները «Զանգեզուրի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի կապը ապահովելու» ուղությամբ, ինչի մասին խոսում էր Ալիևը։ Ադրբեջանցի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը թույլ է տվել ռուսներին տեղակայվել Սյունիքում։ Բաքվում սկսել են խոսել այն մասին, որ դա կարող է բերել թուրքական և ադրբեջանական ռազմական օբյեկտների տեղակայմանը Հայաստանի սահմանի մոտակայքում և Եռակողմ համաձայնությունից դուրս գալուն։

Դավիթ Բեկ – Շուռնուխ ճանապարհին տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ հաստատում է Սյունիքում անվտանգության գոտի շտապ ստեղծելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին Դավիթ Բեկ – Շուռնուխ ճանապարհին, ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայկական համարանիշերով ավտոմեքենայի ուղղությամբ։ Թաթոյանը հավաստիացրել է, որ հարձակման մասին կտեղեկացվեն նաև միջազգային կառույցները։ Նրանց նույնպես կներկայացվի անվտագության գոտու ստեղծման մոդելը, որի մասին նա ասել է նախագահ Արմեն Սարգսյանին։ «Քարերով պատերազմից» բացի, Ադրբեջանը օգտագործում է նաև ճնշման այլ լծակներ․ Բաքուն կտրականապես հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և առաջ է քաշում նոր պայմաններ։ Մասնավորապես, Բաքուն պնդում է իրեն տրամադրել ականապատ տարածքների քարտեզները։

«Ըստ էության, ի պատասխան այս հարցում միձազգային հանրության կողմից ճնշմանը, ադրբեջանական կողմը փորձում է արդարացնել իր գործողությունները՝ առաջ քաշելով ականապատված տարածքների քարտեզի կեզծ օրակարգը», – գրված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Հակամարտության ողջ ընթացքում արդբեջանական կողմը ականազերծման հարցում համագործակցելու առաջարկ չի ներկայացրել, ավելին, ջանքեր է գործադրել Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու ուղղությամբ։ Բավական է հիշել այն, որ 2016 թվականին Ադրբեջանը շրջափակել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարացմանը ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչը և հանգեցրել է ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը Հայաստանում», նշում է ԱԳՆ-ն։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/04/07/632808/