Մոսկվայում մտցվում են ավտոմեքենաների կայանման բաժանորդագրեր Բուլվարնոյե կոլցո փողոցի սահմաններում: Ամսվա ընթացքում կայանման իրավունքը արժենալու է 10.000 ռուբլի, սիկ տարվա համար 100.000 ռուբլի:

Մոսկվայի ղեկավարությունը հաստատել է մայրաքաղաքի կենտրոնում փողոցի վրա վճարովի կայանման գների տեսակները:

Բացի դա Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի խոսքերով կայանումը անվճար է դառնալու բազմազավակ ընտանիքների համար: Ենթադրվում է վճարովի կայանատեղերում անվճար կարող է լինել բազմազավակ ընտանիքի միայն մեկ անձի վրա գրանցված մեկ ավտոմեքենան:

Բացի դա ինչպես նշել է քաղաքապետի տրանսպորտի հարցերով օգնական Մաքսիմ Լիկուստովի խոսքերով անվճար է լինելու նաև դիվանագիտական առաքելություններին, հյուպատոսարաններին, միջազգային կազմակերպություններին, Ռուսաստանի ԱԳՆ-ում լիազորված աշխատակիցների ավտոմեքենաների կայանումը վճարովի կայանատեղերում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի մեկից Բուլվարնոյե կոլցո փողոցի սահմաններում ավտոմեքենաների կայանումը դարձել է վճարովի: Քաղաքի կենտրոններում ստեղծվել են հատուկ կայանատեղիներ, որտեղ մեկ ավտոմեքենայի կայանման գինը ժամը 50 ռուբլի է: Վճարումը հնարավոր է կատարել հատուկ տերմինալում բանկային քարտերի միջոցով կամ SMS-ների միջոցով: