«Մինչև հիմա Սեյրան Օհանյանը չի կարողանում պատասխանել այն մեղադրանքին, որը կապված է Վահագնի թաղամասի իր Վերսալյան պալատի հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Դիտարկամանը, թե ասվել է, որ բնակվում են վարձակալությամբ, Քոչարյանն ասաց, որ խոսքը վերաբերում է կառուցվող տանը։ «Գուցե ինչ-որ տեղ վարձակալությամբ ապրում են, բայց էն, ինչ որ կառուցվում է, չեն կարող հերքել, դա փաստ է։ Թող ասեն՝ դա իմ տունը չի, Պողոսի տունն է, գնանք տենանք՝ ինչի՞ են Պողոսի տունը կառուցում Սեյրան Օհանյանի և իր կնոջ ճաշակով»,- ասաց Քոչարյանը։