Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց հայտարարած ակցիայի մասնակիցներն այսօր ցանկանում էին վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ակտիվիստները ոոստիկաններին զգուշացրեցին, որ իրենք նամակ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի թույլ տան վրան տեղադրել շենքի առջև և 15 րոպեի ընթացքում սպասում են քաղաքապետարանի պատասխանին:

Քաղաքապետարանի աշխատակիցը դուրս է եկել և զրուցել է ակտիվիստների հետ նրանց հայտնելով, որ նրանք իրավունք չունեն վրան տեղադրելու քաղաքապետարանի առջև, քանի որ քաղաքապետարանը նման նամակ չի ստացել ակցիայի մասնակիցներից:

Ակցիայի մասնակիցներից մեկը բոլորին հայտարարել է, որ ինքը վրանը տեղադրում է իր մեքենայի վրա, և ոչ ոք իրավունք չունի իրեն արգելելու: