Քենյա Ուեսթը իր և իր սիրելի Քիմ Քարդաշյանի համար պատվիրել է երկու զրահապատ մեքենա, որով կարող են անվտանգ և ապահով շրջագայել Լոս Անջելեսում իրենց երկու ամսական աղջկա Նորֆ Ուեսթի հետ:
Քենյան իր համար 250.000 եվրոյով պատվիրել է Chevrolet Kodilak Limo One մոդելի հիման վրա, իսկ Քարդաշյանի համար 800.000 եվրոյով Prombron Iron Diamond ավտոմեքենան, որը հավաքել է Լատվիական ռազմական մասնագիտացման Dartz Motors կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է Daily Star պարբերականի աղբյուրը Քենյան լսել է իր մտերիմ ընկերոջ Ջեյ Զիի խորհուրդը, ով խորհուրդ է տվել ձեռք բերել երկու գերապահով ավտոմեքենա: Կարծես Ուեսթը ավտոմեքենա ընտրելիս առաջնորդվել է «ինչքան հզոր և սարսափելի, այնքան ապահով» կարգախոսով:
Ինչպես նշված է արտադրող կազմակերպության կայքում մեքենան պաշտպանում է ահաբեկչական հարձակումներից: Բացի դա նաև նշվում է,որ ավտոմեքենայի սալոնում ինտերիերը պատրաստված է լինելու կետի կաշվից:
Ինչպես նշել է աստղային ամուսնական զույգին մոտ կանգնած աղբյուրը Քենյան անհանգստանում է Քարդաշյանի և իրենց աղջկա անվտանգությամբ:
«Այժմ նրա գլխավոր նպատակն է Քիմի և Նորթի անվտանգությունը ապահավելը: Բացի ավտոմեքենաներից Ուեսթը վարձելու է նաև երկու թիկնապահ»,- նշել է պարբերականի աղբյուրը: