ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկացրել է, որ մինչեւ մայիսի 4-ն ամերիկյան երկու ռազմանավ է անցնելու թուրքական նեղուցներով եւ տեղակայվելու է Սեւ ծովում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարությունը:

«15 օր առաջ դիվանագիտական ​​ուղիներով մենք ծանուցում ստացանք այն մասին, որ ԱՄՆ երկու ռազմանավ Սեւ ծով կմտնի՝ Մոնտրյոյի կոնվենցիային համաձայն: Նավերը Սեւ ծովում կմնան մինչեւ մայիսի 4-ը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:


1936 թվականի Մոնտրյոյի համաձայնագիրը Թուրքիային վերահսկողություն է տալիս Բոսֆորի եւ Դարդանելի նկատմամբ, սահմանափակում է ծովային մուտքը եւ կարգավորում արտասահմանյան բեռնանավերը: