«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին՝ երեքշաբթի, Սահմանադրական դատարանը կքննարկի Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։

Հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորներ այդ հարցով դիմել էին ՍԴ։ Իսկ Զոհրաբյանը, խոսելով իրեն ազատելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագծից, ասել էր, որ այն իրավաչափ չէ, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրեւ էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությունը վերապահված է ոչ թե որեւէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։


Եթե ՍԴ-ն հօգուտ Զոհրաբյանի որոշում կայացնի, ապա նա կվերանշանակվի իր պաշտոնում, որից ազատեցին անցած տարեվերջին՝ «ժեխ» արտահայտությունը գործածելու համար։

Հիշեցնենք նաեւ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռ թափուր է՝ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկել, «Իմ քայլն» էլ ձեռնպահ է մնացել նախագահ նշանակելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում