Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական հարվածային Bayraktar անօդաչուներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, Թուրքիա այցի ժամանակ չի գնա անօդաչուների հավաքման գործարան։ Այս մասին հայտարարել է թուրքական Baykar ընկերությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա մեկնարկում է այսօր։ Թուրքական ընկերությունը հավելել է, որ Ուկրաինայի նախագահը եթե թուրք-ուկրաինական ռազմական կամ ռազմատեխնիկական համագործակցության մասին խոսի, ապա դա անելու է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հետ եւ ոչ թե իրենց։ Baykar-ում շեշտել են, որ իրենց մասով կարող են ասել միայն, որ Կիեւը թուրքական անօդաչուներ, ներառյալ նաեւ հարվածային անօդաչուներ ձեռք բերել է։