Հայաստանում անցկացվող Our game ընկերական միջազգային մրցաշարի երկրորդ տուտում ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը ոչ ոքի խաղաց Հորդանանի թիմի հետ՝ 1:1:

Չարենցավանի քաղաքային ստադիոնում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի ավագ Օլգա Օսիպյանը, որի գոլին հյուրերը պատասխանեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում:


Երկրորդ տուրի մյուս խաղում Լիտվայի հավաքականը 7:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լիբանանի նկատմամբ:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լիբանանին, իսկ լիտվացիներն ուժեղ էին գտնվել Հորդանանից՝ 1:0:

Հայաստանի և Լիտվայի հավաքականները կմրցեն վերջին տուրում: Այդ խաղում կորոշվի մրցաշարի հաղթողը:

Our game, երկրորդ տուր

Հայաստան – Հորդանան՝ 1:1

Օլգա Օսիպյան, 25 – Մայսա Ջբարահ, 56

Լիտվա – Լիբանան՝ 7:1

Ռիմանտե Յոնուշայտե, 5, 16, 43, Լյուսյա Վայտուկայտիտե, 12 (11մ), 31, Ուգնե Լազդաուսկայտե, 34, Լաուրա Ռուզգուտե, 56 – Ֆարահ էլ Տայար, 32