Ռուսաստանի Տուլայի շրջանի Բոգորոդիցկ քաղաքում ավարտվում է ֆերմեր Գեղամ Սարգսյանի տան վրա հարձակման գործի դատական գործընթացը: Վերջինս, պաշտպանելով իր ընտանիքը, կարողացել էր երեք ավազակի: Դատական վճիռը հնչելու է օգոստոսի 14-ին: Այս մասին հաղորդում է Российская Газета-ն` հղում կատարելով Տուլայի շրջանի դատական դեպարտամենտօ մամլո խոսանկ Օլգա Դյաչուկին:
Գրեթե կես տարի դատավոր Լարիսա Պոտապովան այս գործի նրբությունները: Մեղադրայալի աթոռին երեքն են կենդանի մնացած ավազակը, հարձակման կազմակերպիչը և «նավոդկա» անողը տեղի բնակիչներից:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել անցած տարվա ապրիլին Օկտյաբրսկ արվարձանում Բորոդիցկ քաղաքի ծայրամասում: Չորս ավազակներ ներթափանցել են տեղի ձեռնարկատեր Գեղամ Սարգսյանի տուն: Այդ պահին 52 ամյա Գեղամը տանը միակ տղամարդն է եղել: Բացի նրանից տանը եղել են նաև նրա կինը, իր աղջիկը և երկու նրա փոքրահասակ երեխաները,ինչպես նաև հարսը երկու փոքր երեխայի հետ: Ավազակները հարձակվել և ծեծել են կանանց` պահանջելով փողերը, անգամ հրացանի փողը դրել են յոթ ամսական երեխայի քունքին: Կանայք հանել են իրանց վրայի զարդերը, տվել են բոլոր փողերը և թանկարժեք իրերը: Այդ ամբողջ կազմել է ավելի քան 400 հազար ռուբլի: Ավազակները դա քիչ է թվացել: Լսելով, որ նրանք սպանել բոլորին, Գեղամ Սարգսյանը կարողացել է հասնել խոհանոցի դանակին: Նա կարողացել է սպանել երեք հարձակվողի, ինչպես նաև վիրավորել չորրորդին, ինքն անձամբ նույնպես վիրավորվել է:
Սա մեծ հասարակակն աղմուկ էր բարձրացրել: Չնայած այս բոլոր հանգամանքներին քննչական մարմինները «սպանության» հոդվածով գործ են հարուցել հայ գործարարի նկատմամբ և միայն դեկտեմբերին այն բանից հետո, որ քննչական մարմինները համոզվել էին, որ Սարգսյանի գործերում անհրաժեշտ ինքնապաշտպանության չարաշահում տեղի չի ունեցել ֆերմերին դեմ հարուցված գործը կասեցվել էր:
Ինչպես հայտնել է պարբերականը ոստիկանությունը ձերբակալել է ձեռնարկատիրոջ վրա հարձակման բոլոր մասնակիցներին: Պարզվել է, որ այս հանցագործությանը մասնակից են ոչ թե չորսը, ինչպես նախկինում ենթադրվում էր, այլ վեց մարդ: «Նավոդկա տվողը» տեղի բնակիչ է եղել, իսկ «գործողությունները» ղեկավարում էր Մորդովիայի կալանավայրի ձերբակալվածներից մեկը: Բոլոր սպանվածները եղել էին նախկինում դատված:
Հետաննության վարկածով Իրակլի Աբուլաձեն Մորդովիայի կալանավայրում ծանոթացել է քրեական հեղինակություն Յան Չերեպովսկու հետ: Անցած տարվա մարտին ազատ արձակվելուց առաջ նա խնդրել է Չերեպովսկուն օգնել ավազակային հարձակումների կազմակերպման հարցում: Ծառայությունների համար նրան խոստացել են գողոնի մեկ հինգերերդ հատվածը:
Չերեպովսկին կալանավայրից կապնվել է Բոգորոդիցկում իր ծանոթներից Յուրի Կոզլովի հետ,որն էլ որպես զոհ առաջարկել է Գեղամ Սարգսյանին: Կոզլովը որոշ վեճեր է ունեցել Սարգսյանի հետ, բացառված չէ, որ նա այս տարբերակով փորձել է վրեժ լուծել ֆերմերից:
Այդ ընթացքում Աբուլաձեն գտել է իր երեք գործընկերոջը, որոնց հետ անցած տարվա ապրիլի 7-ին «Մազդա» ավտոմեքենայով եկել են Բոգորոդիցկ: Կոզլովը նրանց ցույց է տվել Սարգսյանի տունը, պատմել ընտանիքի մասին, ցույց տվել այն տեղը, որտեղ հնարավոր է նա պահում է իր փողերը և թանկարժեք իրերը:
Աբուլաձեն, Սերբինը և Ռոժդեստվենսկին ներխուժել են տուն, ինչը դժվար չի եղել, քանի որ դուռը կողպված չի եղել: Նրանք ծեծել են բոլոր նրանց, ովքեր այդ պահին եղել են տանը` պահանջելով տան բոլոր փողերը: Պաշտպանելով իր ընտանիքը` Գեղամ Սարգսյանը կարողացել է հասնել խոհանոցի դանակին և անձամբ հարձակվել ավազակների վրա: Արդյունքում Կևլիշվիլին, Սերբինը և Ռոժդեստվենսկին ստացել են մահացու հարվածներ: Աբուլաձեն նույնպես վիրավորվել է , սակայն կարողացել է փախնել դեպքի վայրից: Այնուհետև ոստիկանները նրան գտել են իր քաղաքացիական կնոջ տանը Մերմոսկովյան շրջանում:
Աբուլաձեն, Կոզլովը և Չերեպովսկին մեղադրվում են զենքի օգտագործմամբ ավազակային հարձակման մեջ: Նրանց սպառնում է 12 տարվա ազատազրկում: