Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստումը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Bild պարբերականին։
Պարբերականի փոխանցմամբ, Մերկելը պատվաստումը նշանակել էր ապրիլի 11-ին, սակայն այն առցանց եղանակով չեղարկվել է։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca պատվաստանյութով։
Հոդվածում նշվում է, որ կանցլերը հնարավոր է պատվաստումը հետաձգել է Քրիստոնեական-դեմոկրատական միության և Քրիստոնյա սոցիալական միության հետ հանդիպման պատճառով։
Կառավարության խոսնակն էլ իր հերթին հայտարարել է, որ Մերկելը պատվաստվելուց հետո հասարակությանը կտեղեկացնի այդ մասին։