Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի օգոստոսի 2-ի առաջարկությունը` որոշում եմ.
Դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ ԴԱՎԹՅԱՆԻ լիազորությունները», -ասված է հրամանագրում:
Այս մասին մենք իմանում ենք նախագահի պաշտոնական կայքից: