Բաքվում այսօր կայացած միջպետական պատվիրակությունների հանդիպման ժամանակ, երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են համատեղ համաձայնագրեր, խայտառակ միջադեպ է տեղի ունեցել։
Արարողությունը վարողը երկու երկրների պատվիրակությունների պաշտոնյաներին ներկայացնելիս՝ լեզվի սայթաքում է ունեցել։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունն արտաբերելիս՝ նա հատկապես ադրբեջաներենի համար խիստ անպարկեշտ արտահայտություն է արտաբերում։
Այս, մեղմ ասած, սայթաքումն արդեն լուրջ քննարկման առարկա է դարձել ռուսական լրատվամիջոցներում։
Դիտե՛ք տեսանյութը։
yerkirmedia.am