Մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռումներ, ոմանք՝ հատուկ պլանավորված, ոմանք՝ ակամա և ոչ իտավորյալ: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:
Անդարադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի արված հայտարարությանը, երբ վերջինս հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը ներկայացրել է կորուստները և ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմի կանգնեցլենու համար, Փաշինյանն ասաց. «Ոզում եմ այս ամբիոնից պատախանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի, չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ:
Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առաջ դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն»,-ասաց նա և ընդգծեց, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ օգոստոսի 21-ին հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ կարող ենք առկա ուժերով և միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:
Նա նշեց, որ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել հրադադար հայտարարելու ուղղությամբ և հիշեցրեց, որ երեք անգամ ունեցել է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններ, որոնք Ադրբեջանը խախտել է: