«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ նշանակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջան, որին հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի ողջ կազմով։

Այսօրվանից պատգամավորները կմեկնեն Ստրասբուրգ, որտեղ, մեր տեղեկություններով, պատրաստվում են ծանր մարտեր մղել հայ ռազմագերիների հարցը կրկին ԵԽԽՎ օրակարգով քննարկելու եւ միջազգային հանրության ուշադրությունն այս խնդրի վրա սեւեռելու համար։


Հիշեցնենք, որ մեկ անգամ նման անհաջող փորձ արվել է, սակայն միջազգային հանրությունը հայ գերիների հարցի փոխարեն նախընտրեց քննարկել ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թունավորման հարցը։

Մերոնք հույս ունեն, որ այս անգամ Եվրոպան չի կարող աչք փակել սույն խնդրի վրա, մանավանդ որ Ադրբեջանի բարբարոսությունն արդեն տիեզերական անսահմանության է ձգտում, ինչի մասին է վկայում բացված ռազմավարի «պուրակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում