Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էրիկի աչքերը ես երբեք չեմ մոռանա....

Նոր տեսա Ադրբեջան կոչված երկրում գերի պահվող Էրիկի մասին լուրը..... անգամ ես, որ վաղուց հուղարկավորել եմ զավակիս, ամեն անգամ գերիների վերադարձի մասին լսելիս, մորմոքվում եմ հույսի վերջին, երբեք չմեռնող մլմլոցով.......... Ո՞վ կհասկանա գերիների ծնողների հոգեվիճակը...միայն իրենք: Քանի օրվա սպասում ու աղոթք......


Իսկ հիմա գերին սպանված է..... անգամ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ, երիցս մերժելի թղթի կտորի պահանջները չեք կարողանում կատարել տալ ձեր դրկից «եղբորը »...... Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, որ Բաքվի բռնապետի ուղիղ հրամանով սպանում են մեր ռազմագերիներին....

Օր առաջ պետք է հեռացնել այս իշխանությանը, նրանց ամեն օրը նոր ցավ է, նոր զավակի կորուստ, նոր նվաստացում....
Օր առաջ պետք է զբաղվել գերիների հարցով, օր առաջ պետք է դատի տալ մարդասպան ալիևին... ո՞ւմ ենք սպասում»: