Անսահման տիեզերքի հեռավոր, կորած-մոլորված մոլորակ՝ Հայաստան-երկրին գրեթե չառնչվող երկրի՝ Թուրքիայի իշխող ուժի խոսափող Ենի Շաֆակ (ՆորԱրշալույս) թերթի նախկին խմբագիր, իսկ այժմ սյունակագիր Իբրահիմ Կարագյուլը անդրադարձել է Անատոլիայի ապագային: Անատոլիան, կամ Առաջավոր Ասիան, հիշեցնենք, հայերի մի քանի պետությունների, այդ թվում երկու իմպերիաների՝ Արտաշեսյանի եւ, հազար տարի անց, Հռոմեից Արեւելյանի բնօրրանն է: Այս ամենի վրա բուսած Թուրքիան հեղինակը հակադրում է հին քաղաքակրթություններին:
Կարագյուլը իր բնորոշած «Նոր Աշխարհի» ձեւավորման մեջ մեծ դեր է հատկացնում կորոնավիրուսի համաճարակին: Մինչդեռ, համաճարակից առաջ արդեն չնչին բացառությամբ աշխարհում ամենուր, իսկ Թուրքիայում հատկապես, առկա էր «պատմության շարունակության» որոնումը: Թուրք ազգապետության, համաթուրանականության, նեոօսմանիզի, իսլամականության եւ աշխարհիկության լայն ներկապնակի վրա նպաստավոր ընտրության փորձեր էին արվում: Այնուհետեւ առաջարկվեց առաջին հայացքից իրարամերժ տարրերի «կոկտեյլի» բաղադրատոմսը:
Կարագյուլի մինի-էսսեն պարունակում է Աշխարհ-Թուրքիա հավակնոտ ընդհանրացումներ: Նյութը ինքնին մի հավակնություն է, որ լավագույնս նկարագրում է կտրուկ փոփոխվող աշխարհի հանդեպ ժամանակակից հայերի եւ թուրքերի տրամագծորեն տարբեր մոտեցումները: Ավելի ճիշտ՝ առաջինների մոտեցման բացակայությունը, ապաքաղաքականությունը:
Ենի Շաֆակի սյունակագիրը [YS, 1] ենթադրում է, որ համաճարակը կհանգեցնի ուժերի շոկային տեղաշարժերի, տնտեսական/աշխարհաքաղաքական առանցքի շարժունակության եւ Արևելք-Արևմուտք ուժային քարտեզի արմատական փոփոխության՝ դրան հետեւող աշխարհագրական վերաձեւման հնարավորությամբ
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում