Կարծես Լեդի Գագան ոչ մի խնդիր չունի իր մարմինը մերկացնելու նորաձևության համար: Այս անգամ նա մերկացել է V ամսագրի սեպտեմբերյան շապիկի համար: Այս մասին փոխանցում է անգլիական Daily Mail պարբերականը:

Նոյեմբերին սպասվելիք իր նոր ARTPOP ալբոմի թողարկման նախօրեին երգչուհին մերկացել է Ինես վան Լամբսվիրդի և Վինուդհ Մաթադին լուսանկարիչների համար:

Նկարներում 27 ամյա երգչուհին իր երեսի և կրծքի վրա քսում է սև գույնի ներկ:

Ամսագրի լուսանկարներում Գագան պատկերվել է չորս տարբեր կերպարներով:

V ամսագրի սեպտեմբերյան համարը Ամերիկայում լույս է տեսնելու օգոստոսի 28-ին, իսկ Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 5-ին: