«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-30-ի միջակայքում պետք է հրաժարական տա, հետո՝ 7 օրվա ընթացքում, պետք է վարչապետ չընտրվի: Եթե երկրորդ անգամ թեկնածու չառաջադրվի, եւ նոր վարչապետ չընտրվի, եւս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ, քան 30 օր, եւ ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սահմանված ժամկետում, ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 26-ին, հրաժարական կտա։ Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացնի, որ ընտրությունների չենք գնում, «Իմ քայլը» նրան նորից կընտրի վարչապետի պաշտոնում, ու այդպիսով մեկ տարի ժամկետով կփակեն Փաշինյանին անվստահություն հայտնելու ծրագիրը։ Եվ 1 տարվա ընթացքում հրաժարական կտա միայն այն ժամանակ, երբ ինքը ցանկանա։


ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չի խախտի իր եւ Գագիկ Ծառուկյանի հետ կայացրած պայմանավորվածությունը։ «Չենք քննարկել, եթե խախտվի պայմանավորվածությունը, ապա ինչ ենք անելու․․․ որովհետեւ հիմք չունենք, եկեք ձուկը ջրում բազառ չանենք»,- ասաց նա՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ապրիլի վերջին տասնօրյակում է հրաժարական տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում