«Շատ հավանական եմ համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս անգամ «ցեղասպանություն» բառը կօգտագործի»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այդ քայլից հետո կարող ենք արձանագրել, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ ճանաչել ու դատապարտել է ցեղասպանությունը... Մեր դեսպանատները ինչպես որ աշխատել են, այնպես էլ աշխատում էին, պրոցեսը երբեք չի դադարել. ՀՀ կառավարության պայքարը չէ սա միայն, Սփյուռքի կազմակերպությունները մեծ դեր ունեն»,- հավելեց պատգամավորը: Մարուքյանի խոսքով՝ ցեղասպանության հիշատակի օրն իր համար ուժեղ պետություն կառուցելու դասերի օր է: