«Քոչվորների երկիր» ժապավենն «Օսկարի» է արժանացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ռեժիսոր Քլոե Չժաոն ոսկե արձանիկ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար։ Լոս Անջելեսում անցկացված «Օսկարի» հեռարձակումը կատարել է «ABC» հեռուստաալիքը։
Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ժապավենը պատմում է կնոջ մասին, որը մնացել է առանց աշխատանքի ու տան եւ սկսել է ավտոֆուրգոնով ճամփորդել ԱՄՆ-ում։ Դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանը, որը մարմնավորել է գլխավոր հերուսուհուն, արժանացել է «Օսկարի» «լավագույն դերասանուհի» անվանակարգում։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել 83-ամյա Էնթոնի Հոփկիսնը, որը «Հայրը» ֆիլմում կատարել է դեմենցիայով տառապող հերոսի դերը։ Նա դարձել է պատմության ընթացքում ամենատարեց մարդը, որն «Օսկարի» է արժանացել գլխավոր դերի համար։ Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակ է ստացել բրիտանացի դերասանուհի եւ ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը, որը գրել է «Խաստումնալից աղջիկը» ֆիլմի սցենարը։
Լավագույն արտասամանյան գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» ժապավենը։ Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իմ ուսուցիչն ութոտնուկ է»։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակագրում մրցանակ է ստացել հարավկորեացի Յուն Ե-ջոնը «Մինարի» ֆիլմում դերի համար։ Լավագույն օպերատորական աշխատանքի եւ դեկորացիաների համար մրցանակի է արժանացել «Մանկ» սեւ-սպիտակ ժապավենը։ Լավագույն օրիգինալ կոմպոզիցիա է ճանաչվել «Fight for You» երգը «Հուդան եւ սեւ մեսիան» կինոժապավենից։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով արարողությունն անց էր կացվում համեմատաբար փոքր լսարանի ներկայությամբ, ներկա էր 170 հյուր։ «Օսկար» մրցանակաբաշխության ավանդաբար նախորդում էր կարմիր գորգի «արարողությունը»․ սակայն կորոնավիրուսի հետեւանքով դրանից այս տարի հրաժարվել են շատ կինոմրցանակաբաշխություններ։ Այս տարի հիմնական տարբերությունը լուսանկարիչների եւ լրագրողների սահմանափակ քանակն էր։
«Օսկար» կինոմրցանակը յուրաքնաչյու տարի հանձնվում է 24 անվանակարգում։ Այս տարի անվանակարգերում առաջադրումների քանակով առաջտար էր դարձել «Մանկ» ժապավենը։ Դրա հետ պայքարում էին «Քոչվերների երկիր», «Մինարի», «Հայրը», «Խոստումնալից աղջիկը», «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», «Հուդան եւ սեւ մեսիան», ինչպես նաեւ «Մետալի ձայնը» ֆիլմերը։