«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն օրըստօրե խորանում է, ավելին՝ մտնում է փակուղի։ Ինչպես հայտնի է, Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը նոր լիցք հաղորդեցին քաղաքական վակուումին և առավել հստակ ի ցույց դրեցին հանրության մեջ առկա դժգոհությունն ու իշխանության հանդեպ տոտալ անվստահությունը: Առանձին մասնագետների պնդում են, որ հնարավոր է՝ այս զարգացումները գործող իշխանության համար ունենան բավական անդառնալի հետևանքներ։ Այս առումով թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Մեր տեղեկություններով, իշխանական ճամբարում տրամադրություններն այնքան էլ միանշանակ չեն տեղի ունեցող զարգացումների առումով, իշխանության շարքերում գտնվողներից ոմանք բավական ծանր են տարել հանրության նման ագրեսիվ պահվածքը իրենց նկատմամբ։


«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր անձանցից մի քանիսը ինտենսիվ կերպով փորձում են կամուրջներ գտնել ընդդիմադիր դաշտի գլխավոր գործող անձանց հետ և ոչ թե տեղափոխվել նրանց մոտ, լքել Փաշինյանի «նավը», այլ երաշխիքներ ստանալ ու դուրս գալ քաղաքականությունից։

Տեղեկություն ունենք նաև, որ այդ մարդիկ մտերիմ շրջանակներում ասել են, թե չեն պատրաստվում կուլ տալ հայհոյանքների ու անեծքի այս տարափը, իսկ իշխանափոխությունից հետո էլ կանգնել արդարադատության առջև»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում