«Մեր գրախանութը հետաքրքիր տեսականի ունի»,- օրերս «Աոավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Նոյյան տապան» գրախանութի գրավա­ճառներից մեկը, և ավելացրել. «բայց պահան­ջարկը քիչ Է»:

«Պարզեցինք, որ մեծ է պահանջարկը ուսումնական գրականության նկատմամբ, սա­կայն այստեղ էլ դժգոհություն կա գնի հետ կապված (շաբաթվա ամենավաճառված գիրքը Փառանձեմ Մեյթիխանյանի «Հայերե­նի ուղղագրական նոր բառա­րանն» է (2013 թ.), որն արժե 5700 ղրամ»:

Գրախանութի աշ­խատակիցը նշել է, որ մեծ չէ հե­տաքրքրությունը գեղարվեստա­կան գրականության և մասնավո­րապես ժամանակակից գրակա­ նության նկատմամբ. «Պատճառը գինը չէ, այլ գովազդի բացակա­յությունը, ընթերցողները հիմնա­կանում այն գրքերի հետևից են գնում, որոնք ինչ֊-որ կերպ գո­վազդվել են»:

Իսկ այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն գրա­խանութ այցելողները ռաբիս եր­գիչ Արմենչիկին նվիրված գրքույ­կի մասին, գրավաճառը, փորձելով թաքցնել ժպիտը, ասել է տարբեր: Ասենք, որ այղ գրքույկը ռաբիս երգչի հանդեպ հեղինակի տածած «պլատոնական սիրո պատմությունն է» (հեղինակի բառերն են), հրատարակվել է 2008թ. [հեղինակային հրատա­րակություն) արժե 1500 դրամ: