Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին ենթակառուցվածքի ստեղծման մասին, այժմ դրա երկարությունը կազմում է 500 կմ:

Նրա խոսքով՝ այժմ սահմանապահները հսկում են հայ-ադրբեջանական սահմանը «ազատագրված տարածքներում» (խոսքն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների մասին է-խմբ.):


«Այս սահմանը եւս վերականգնվել է, եւ սահմանի երկայնքով տարվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքները, մոբիլիզացվել է ողջ տեխնիկան: Սահմանի երկարությունը մոտ 500 կմ է»,-հայտարարել է Ալիեւը սահմանապահների հետ հանդիպման ժամանակ: